Բջջային հեռախոսը բացասաբար է ազդում կրտսեր տարիքի դպրոցականների առաջադիմության վրա

Ուսումնասիրությանը մասնակցել են ամենատարբեր դպրոցների եւ սոցիալական խմբերի 8,5 հազար երեխաներ:
ashakert-herakhos

Մինչեւ 9 տարեկան այն երեխաները, որոնք արդեն ունեն սեփական շարժական հեռախոս, դպրոցում ավելի վատ են սովորում քան նրանք, ովքեր հեռախոս ձեռք են բերել ավելի ուշ տարիքում: Այս մասին նշված է Իռլանդիայի Տնտեսական եւ սոցիալական հետազոտությունների ինստիտուտի (ESRI) հրապարակած զեկույցում:

Ուսումնասիրությանը մասնակցել են ամենատարբեր դպրոցների եւ սոցիալական խմբերի 8,5 հազար երեխաներ: Գիտնականները այն դպրոցականների առաջադիմության ցուցանիշները, որոնք շարժական հեռախոսը ձեռք Էին բերել մինչեւ ինը տարեկան դառնալը, համեմատել են նրանց հետ, ովքեր այդ պահին հեռախոս դեռ չունեին: Պարզվել Է, որ մաթեմատիկական թեստերի գնահատականներն առաջին խմբում 4-5 տոկոսով ավելի ցածր Էին, քան երկրորդում: Հումանիտար առարկաների գծով նույն օրինաչափությունն Է արձանագրվել, թեեւ այս դեպքում զեկույցի հեղինակները քանակական ցուցանիշներ չեն ներկայացրել:

*

*