Ավստրիայում մարտկոցային գնացքներ կաշխատեն

․․․կարող է 120-140 կմ/ժամ արագություն զարգացնել
elektragnatsq (1)

Ավստրիայի երկաթուղային օպերատորներից մեկը գերմանական Siemens Mobility ընկերության հետ մշակել է մարտկոցային գնացքի նախատիպը, որը կարող է ընթանալ երկաթգծերի էլեկրականացված եւ չէլեկտրականացված հատվածներով:
Այս մասին տեղեկացնում է Railway Technology-ն։

Այժմ երկաթգծի չէլեկտրականացված հատվածներում օգտագործվում են նավթով աշխատող գնացքներ, որոնք վնաս են հասցնում շրջակա միջավայրին։

Մարտկոցներով աշխատող Desiro ML Cityjet Eco գնացքը կարող է 120-140 կմ/ժամ արագություն զարգացնել։ Գնացքի փորձարկումը նախատեսվում է այս տարվա վերջին։

*

*