NASA-ն նախազգուշացրել է Երկրին խոշոր աստղակերպի մոտենալու մասին

Սպասվում է, որ օբյեկտը մեր մոլորակին առավելագույնս կմոտենա...
astghakerp

EA2 խոշոր աստղակերպը Երկրի մոտով կանցնի մինչեւ Լուսին ընկած տարածությունից պակաս հեռավորությամբ: Այդ մասին վկայում են NASA-նի կայքում զետեղված տվյալները:

Սպասվում է, որ օբյեկտը մեր մոլորակին առավելագույնս կմոտենա մարտի 22-ին եւ կթռչի նրանից մոտավորապես 305 հազար կմ հեռավորության վրա: Դա գրեթե 80 հազար կիլոմետրով պակաս Է, քան Երկրից մինչեւ Լուսին տարածությունը:

Աստղակերպի շարժման արագությունը կազմում է վայրկյանում մոտավորապես հինգ կիլոմետր, իսկ տրամագիծը 18-ից մինչեւ 40 մետր է:

*

*