Աստղագետները հրապարակել են սեւ խոռոչի առաջին լուսանկարը

Դա չէր հաջողվում անել տասնամյակներ շարունակ:
sev-khoroch

Աստղագետները հրապարակել են սեւ խոռոչի առաջին լուսանկարը: Դա չէր հաջողվում անել տասնամյակներ շարունակ: Աստղագետների խոսքով՝ M87 անունով համաստեղությունում հայտնաբերված սեւ խոռոչը շատ ավելի մեծ է, քան մեր ամբողջ Արեգակնային համակարգը: Գիտնականներն այն հրեշ են անվանել:

Պատկերը ստացվել է աշխարհի տարբեր անկյուններում տեղադրված 8 աստղադիտակների միջոցով: Սեւ խոռոչի գրավիտացիոն դաշտն այնքան հզոր է, որ դեպի իրեն է քաշում ամեն ինչ` թույլ չտալով, որ նույնիսկ լույսը դուրս գա դրանից: Այս լուսանկարն այնքան կարեւոր բացահայտում է գիտական աշխարհի համար, որ դրա մասին հայտնել են միաժամանակ աշխարհի 6 քաղաքներում կազմակերպված ասուլիսների ժամանակ, այդ թվում՝ Բրյուսելում, Վաշինգտոնում, Տոկիոյում: Պատճառն այն է, որ մինչ այսօր սեւ խոռոչների մասին պատկերացումները միայն տեսական էին, թեեւ շատ համոզիչ:

*

*