Հայաստանում բացվեց ArmSecurity-2017 միջազգային ցուցահանդեսը

Բացմանը ներկա էին նախարարներ Դավիթ Տոնոյանը, Վիգեն Սարգսյանը, Դավիթ Հարությունյանը, Սուրեն Կարյանը, Լևոն Ալթունյանը
ArmSecurity-2017

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության համակարգմամբ սեպտեմբերի 2-ին մեկնարկեց «ArmSecurity-2017» անվտանգության բարձր տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսը:

Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարյանը, ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը և ավելի քան 20 երկրի պաշտոնական պատվիրակության ներկայացուցիչներ:

Նախարարները շրջեցին ցուցասրահներով և ծանոթացան բարձր տեխնոլոգիական նորարական լուծումներին:

«ArmSecurity-2017» բարձր տեխնոլոգիական միջազգային առաջին ցուցահանդեսը կազմակերպվում է որպես համաժողով-ցուցահանդեսային համալիր՝ նպատակ ունենալով ցուցադրել բարձր տեխնոլոգիական նորարական լուծումներ, որոնք նպաստում են  ՀՀ ԱԻՆ ստորաբաժանումների տեխնիկական վերազինմանը, հասարակական և քաղաքացիական անվտանգության հետ կապված խնդիրների լուծմանը, ինչպես նաև՝ հայկական և արտասահմանյան ձեռնարկատիրությունների միջև գործնական կապերի հաստատման ու ամրապնդմանը:

Միջոցառման գործնական ծրագրի շրջանակներում կանցկացվեն երկօրյա գիտաժողովներ՝ նվիրված արտակարգ իրավիճակների կանխարգելման և վերացման, հրդեհային թեմաներին: Նախատեսված են նաև քննարկումներ ՀՀ ԱԻ նախարարության ու կիբերանվտանգության ոլորտի ներկայացուցիչների, ապահովագրական ընկերությունների և արտադրական վտանգավոր օբյեկտների  միջև՝ նվիրված արտակարգ իրավիճակներում բնակչության և տարածքների արդյունավետ պաշտպանության համակարգի ստեղծման խնդիրներին, առանձնապես վտանգավոր արտադրական օբյեկտների պարտադիր  ապահովագրության անհրաժեշտությունը և այլն:

*

*