«Արմֆոնի» վաճառքի ծավալները զարմացնում են նույնիսկ ստեղծողներին

«Արմոֆոն»-ներն առաջիկայում կհայտնվեն Ռուսաստանում եւ տարածաշրջանի մի քանի երկրներներում եւս:

Պետրոս Ավագյանը Բելգիա դատարկաձեռն չի մեկնի: Միանգամից երեք Արմֆոն է տանելու, երեխաներին է նվիրելու: Հայկական «Արմֆոների» համբավն արդեն Բելգիա է հասել:

«Ինձ դուր է եկել հեռախոսի վրա գրված «Ա» տառը: Գինն էլ է մատչելի»,- ասում է Պետրոս Ավագյանը:

Հեռախոսները ստեղծելու համար երեք տարի է պահանջվել: Մեկ տարին միայն գործարանի հիմնասյուները գցելու համար:

«Պատրաստված է Հայաստանում» գրառումը կրող հեռախոսի դետալների մի մասը ներկրվում է: Technology & Science Dynamics ընկերության հիմնադիրն ասում է՝ պատճառներն օբյեկտիվ են: Հայաստանում մայր-սալիկներ, տեսախցիկներ ստեղծելու հնարավորություն չկա:

«Պետք չէ հեծանիվ ստեղծել, եթե այն կա: Մեր մասնագետներն ամբողջ դիզայն են ստեղծում: Ըստ մեր գծագրերի, Հոնկոնգում պատրաստվում են մեր տպասալիկները, որից հետո եւ սալիկներին համպատասխան գնում են տեսախցիկները: Պատվիրում ենք նաեւ սալիկներ եւ Հայաստանում կատարվում է վերջնական հավաքում»,- ներկայացրեց echnology & Science Dynamics ընկերության հիմնադիր-տնօրեն Վահան Շաքարյանը:

Ստեղծվել է Արմֆոների 5 տարբեր մոդել՝ տարբեր հնարավորություններով: Մրցակցել ճանաչված ընկերություների հետ նշանակում է ինքնասպան լինել: Վահան Շաքարյանն ասում է, իրենց խնդիրը ոչ թե մրցակցությունն, այլ շուկայում ուրույն տեղ ունենալն է:

«Մենք փորձում ենք նմանվել, եթե կա լավ բան, պետք է նմանվել: Մրցակցելն անիմսատ է»,- ասում է Վահան Շաքարյանը:

Հեռախոսների հայկական լինելու մասին հուշում են ոչ միայն անվանումն ու «made in Armenia», գրությունը, այլ դիզայնն ու հնարավորությունները:

«Ուզում ենք ռինգթոննների միջոցով մեր ժողովրդին վերադարձնենք մեր արմատներին»,- մեկնաբանում է ընկերության նախագծերի հեղինակ Արփինե Ամիրյանը:

Ռուսաստանի ինովացիոն տեխնոլոգիաների ինստիտուտի տնօրեն Հակոբ Հակոբյանը հատուկ առաքելությամբ է այստեղ: «Արմֆոն»-ը Ռուսաստան է տանելու: Գնային քաղաքականությունը նույնն է: Հեռախոսները կարժենան 51-151 հազար դրամ:

Առաջիկայում «Արմոֆոն»-ները կհայտնվեն տարածաշրջանի մի քանի երկրներներում եւս: Հետո, արդեն նախատեսում են ընդլայնել աշխարհագրությունը: Հեռախոսները հայկական շուկայում ընդամենը մի քանի օր են, սակայն վաճառքի ծավալները զարմացնում են նույնիսկ ստեղծողներին:

*

*