Արմեն Սարգսյանը ներկա է գտնվել «Արմենիա էքսպո-2018» ցուցահանդեսի բացմանը

Հետաքրքրվել է արտադրանքի իրացման խնդիրներով...

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ներկա է գտնվել «Արմենիա էքսպո- 2018» ամենամյա ցուցահանդեսային ֆորումի բացմանը:

Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության եւ LOGOS EXPO Center ցուցահանդեսային ընկերության կողմից կազմակերպվող տարածաշրջանային ունիվերսալ առեւտրաարդյունաբերական ամենամյա ցուցահանդեսում այս տարի իրենց արտադրանքն ու ծառայություններն են ներկայացնում հայրենական ու արտասահմանյան ավելի քան 200 ընկերություն, ինչպես նաեւ անհատ ձեռներեցներ ու ֆերմերներ:

Բացման արարողությունից հետո նախագահ Սարգսյանը շրջել է ցուցահանդեսի տաղավարներով, ծանոթացել ցուցադրված արտադրանքին, ներկայացված տեխնոլոգիաներին եւ նորարարական համակարգերին: Նա զրուցել է ցուցահանդեսին մասնակցող ընկերությունների ներկայացուցիչների, անհատ ձեռնարկատերերի ու սեփական արտադրանքը ներկայացնող գյուղացիների հետ, հետաքրքրվել նրանց խնդիրներով, ձեռքբերումներով ու հետագա ծրագրերով:

Արմեն Սարգսյանը  նշել է, որ մասնակիցների հետ զրույցներում հատկապես հետաքրքրվել է արտադրանքի իրացման խնդիրներով, մասնավորապես եվրասիական տարածք ու այլ երկրներ արտահանման հնարավորություններով: «Սա շատ կարեւոր է, քանի որ մեր երկիրը հենց այդ ուղղվածությունը պետք է ունենա, դառնա ժամանակակից ինդուստրիալ երկիր, որն իր արտադրանքը կարողանում է արտահանել»,-ասել է նա:

*

*