12-ամյա Անին իր ապագան ՏՏ ոլորտում է տեսնում

Արդեն մեկուկես տարի նրա հանգստյան օրերը սկսվում ու ավարտվում են «Արմաթ» ինժեներական լաբորատորիայում:

Ուղիղ 26 տարի առաջ անկախությունը զուգահեռ ծնվեց նաեւ պայքարող ու ստեղծագործող անկախության սերունդը: Հենց այդ սերունդն է ներկայացնում երիտասարդ Անի Աֆրիկյանը: Նա «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի սան է:

Արդեն մեկուկես տարի նրա հանգստյան օրերը սկսվում ու ավարտվում են «Արմաթ» ինժեներական լաբորատորիայում: Որոշել է՝ իր ապագան ՏՏ ոլորտում է: Երբ Մեծամորի հիմնական դպրոցում բացվեց այս լաբորատորիան, առանց ընտանիք հետ խորհրդակցելու եկավ ու գրանցվեց: Չնայած խմբում միակ աղջիկն է, բայց մյուսների նկատմամբ առավելություն չունի: Այստեղ բոլորին հավասար աչքով են նայում: Անին ավելի շատ վեբ դիզայնով է հետաքրքրված: Արդեն իր կայքն է ստեղծել: Մի քանի դետալ շտկելուց հետո կորոշի անունն ու այն հանրային կդարձնի: Կայքում կարելի է գրքեր կարդալ, ներբեռնել ու պատվիրել, առայժմ՝ միայն «Փոքրիկ իշխան»-ը:

Մինչ կայքը վերջնական տեսքի բերելը, 12-ամյա Անին նյութեր է տեղադրում ու խմբագրում «Վիքիպեդիայի» «Արմաթ» բաժնում: Ինժեներական լաբորատորիաներով հետաքրքրվողները Անիի հոդվածներում կգտնեն իրենց փնտրածը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հեղինակ՝

Վանուհի Ավագյան

*

*