Երեւանում տեղադրվել է բջջային հեռախոսների լիցքավորման առաջին արեւային կայանը

Հայտնի է, որ հեռախոսը կարելի է լիցքավորել նաեւ ամպամած եղանակին, երբ արեւ չկա կամ էլ գիշերը:
arevayin-kayan

 Երեւանում տեղադրվել է բջջային հեռախոսների լիցքավորման առաջին արեւային կայանը: Նախաձեռնությաան հեղինակն է Սեոնա Միրզոյանը, իսկ ֆինանսավորումը իրականացրել է «Օսմ» հիմնադրամը:

Կայանը ամբողջությամբ աշխատում է մաքուր արեւային էներգիայով, իսկ արեւային վահանակները լիցքավորում են վերալիցքավորվող մարտկոցով, որն էլ, իր հերթին, լիցքավորում է կայանին միացված հեռախոսները:

Հայտնի է, որ հեռախոսը կարելի է լիցքավորել նաեւ ամպամած եղանակին, երբ արեւ չկա կամ էլ գիշերը:

Կայանն ունի մի արեւային վահանակ եւ 8 միակցիչ, որոնց կարելիէ միացնել միանգամից 8 բջջային հեռախոս: Մարտկոցի ամբողջական լիցքավորման համար անհրաժեշտ է 4-6 ժամ ցերեկային լույս, որի դեպքում կայանը կարող է էներգիա տրամադրել սարքերին 40+ ժամ ժամկետով:

Awesome Foundation միջազգային կազմակերպությունը զբաղվում է աշխարհում հետաքրքիր գաղափարների իրագործմամբ: Հիմնադրամը միկրովարկեր է տրամադրում այն մարդկանց, ովքեր ոչ սովորական նախագծեր են մշակում:

*

*