Արեւային էներգիայով սնուցվող կանգառներ՝ Երեւանում

Կանգառներում այցելուները կարող են անվճար լիցքավորել հեռախոսներն ու թվային այլ սարքերը, անհրաժեշտ է միայն համապատասխան USB լար:

Երևանում բացվել է արևային էներգիայով սնուցվող հանրային տրանսպորտի երկու կանգառ: Նախաձեռնությունը Հայաստանում Եվրոպական միությանն է, որը արևային վահանակներ է տեղադրել Մոսկովյան և Բաղրամյան փողոցներում գտնվող կանգառներում:

Կանգառներում այցելուները կարող են անվճար լիցքավորել բջջային հեռախոսներն ու թվային այլ սարքերը, անհրաժեշտ է միայն ունենալ համապատասխան USB լար: Յուրաքանչյուր կանգառ կարող է լիցքավորել օրական 24 հեռախոս: Ութ տեղից բաղկացած լիցքավորման համակարգը կգործի, երբ այցելուն միացնի կոճակներից մեկը, այնուհետև միացնի լարը, լիցքավորելուց հետո անհրաժեշտ է անջատել կոճակը, որպեսզի այն ծառայի այլ այցելուների ևս:

Հայաստանում ԵՄ դեսպանն առաջիններից էր, ով օգտվեց կանգառի ընձեռած հնարավորությունից և լիցքավորման միացրեց հեռախոսը:  Պյոտր Սվիտալսկին տեղեկացրեց, որ նշյալ արևային վահանակները կանգառներում կմնան մեկ տարի, որից հետո դրանք կփոխանցվեն այլ հաստատությունների՝ դպրոցների, մանկապարտեզների, որոնք ևս կօգտվեն կայանների ընձեռած հնարավորությունից:

 

*

*