Արեգակի վրա հզոր բռնկումը վատացրել է կապի որակը Եվրոպայում եւ Ամերիկայում

Արեգակի վրա տեղի ունեցած բռնկումը, որն ամենահզորն Է վերջին 12 տարվա ընթացքում:
aregaki-brnkum

Սեպտեմբերի 6-ին Արեգակի վրա տեղի ունեցած բռնկումը, որն ամենահզորն Է վերջին 12 տարվա ընթացքում, վատացրել է կապի որակը Եվրոպայի եւ Ամերիկայի տարածքում:

Բռնկման հզորությունը գնահատվում Է որպես հնարավոր առավելագույնին մոտ, ՏԱՍՍ-ին հայտնել Է Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Նիկոլայ Պուշկովի անվան Երկրային մագնիսականության, իոնոլորտի եւ ռադիոալիքների տարածման ինստիտուտի Տիեզերական եղանակի կենտրոնի ղեկավար Սերգեյ Գայդաշը:

Փորձագետը կանխատեսել Է նաեւ մագնիսական փոթորիկ, որը կսկվի սեպտեմբերի 7-ի առավոտյան եւ կհանգեցնի խրոնիկական հիվանդություններով տառապող մարդկանց ինքնազգացողության վատթարացմանը:

*

*