Հայաստանում փորձում են նոր դեղամիջոց ստեղծել քաղցկեղի և ծերանալու դեմ

«Այն հնարավորություն է տալիս նյութն ուսումնասիրել...»
areal-aragacucuich (1)

«Քենդլ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտի «ԱՐԵԱԼ» էլեկտրոնային արագացուցչի շնորհիվ հետազոտություններ են կատարվում քաղցկեղի դեմ պայքարի, ինչպես նաև ծերանալու դեմ նոր դեղամիջոց ստեղծելու ուղղությամբ:

Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց «Քենդլ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Վասիլի Ցականովը:

Նրա խոսքով՝ «ԱՐԵԱԼ» էլեկտրոնային արագացուցիչն ունի եզակի հատկություններ: «Այն հնարավորություն է տալիս նյութն ուսումնասիրել բջջի, մոլեկուլի և ատոմների մակարդակով, ինչը կիրառություն ունի բժշկության, քիմիայի, նանոտեխնոլոգիաների և այլ ոլորտներում: Այն աշխարհում եզակի մի սարք է, որը հնարավորություն է տալիս ստեղծել լազերային նանոտեխնոլոգիայի էքսպերիմենտալ կայան, ինչպես նաև կենսաբժշկության կայան, որտեղ կարելի է կատարել ժամանակակից հետազոտություններ»,- ասաց Ցականովը:

Նա նշեց, որ կենտրոնը համագործակցում է աշխարհում տասից ավելի կարևոր կենտրոնների հետ:

«ԱՐԵԱԼ» արագացուցիչը ստեղծվել է 2011-2013 թթ. ընթացքում գերմանական ԴԵԶԻ (DESY) արագացուցչային կենտրոնի և շվեյցարական Փոլ Շերեր ինստիտուտի (PSI) հետ միջազգային սերտ համագործակցության արդյունքում:

Հիշեցնենք, որ այսօր նախագահ Արմեն Սարգսյանն այցելել էր «Քենդլ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտ

*

*