Apple-ը հնարավոր է պատժվի

Տեխնոլոգիական հսկային սպառնում է տուգանք` իր տարեկան շրջանառության մինչեւ 5 տոկոսի չափով․․․
iphone

Փարիզի դատախազությունը հետաքննություն է սկսել Apple ընկերության դեմ` iPhone-ների որոշ հին մոդելների աշխատանքը դիտավորյալ դանդաղեցնելու առնչությամբ, ինչը ֆրանսիական օրենքներով պատժելի արարք է: Տեխնոլոգիական հսկային սպառնում է տուգանք` իր տարեկան շրջանառության մինչեւ 5 տոկոսի չափով, սակայն պարտադիր չէ, որ գործը մինչեւ դատավարություն հասնի: Ֆրանսիայում Apple-ի ներկայացուցիչները դեռեւս չեն մեկնաբանել աղմկահարույց այս հետաքննությունը։

Հիշեցնենք, որ մինչ այդ Նահանգներում մի շարք քաղաքացիներ եւս դատական հայտերով էին հանդես եկել նույն փաստի առնչությամբ։ Իսկ Կալիֆորնիայի բնակչուհի` հայազգի Վիոլետա Մայիլյանը Apple-ից պահանջել էր ոչ ավելի, ոչ պակաս՝ մոտ մեկ տրիլիոն դոլար, տարիներ շարունակ հին մոդելի iPhone-ների աշխատանքը դիտավորյալ դանդաղեցնելու համար։

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները