Apple-ը սեպտեմբերին կթողարկի միանգամից երեք սմարթֆոն

iPhone-ի գունապնակն աղքատանում է
I-phone

Apple կորպորացիան կդադարի «վարդագույն ոսկու» գույնի iPhone թողարկել: Այդ մասին, ինչպես գրում է The Verge-ն, հայտարարել է KGI Securities-ի վերլուծաբան Մին-Չի Գոն:

Փորձագետի խոսքով՝ Apple-ն այս տարվա սեպտեմբերին կթողարկի միանգամից երեք սմարթֆոն՝ iPhone 7s, 7s Plus եւ iPhone 8: Սմարթֆոնը հասանելի կլինի միայն սեւ, արծաթագույն եւ ոսկեգույն գույներով:

Դրա հետ մեկտեղ ավելի վաղ ցանցում հայտնվել է iPhone 8-ի երեք տարբերակ՝ ապակե կորպուսով, որոնց թվում եղել է պղնձագույն սարք:

Նոր iPhone-ը կներկայացվի աշնանն Apple-ի ամենամյա շնորհանդեսին: Ըստ լուրերի՝ սմարթֆոնը կստանա անշրջանակ OLED-դիսփլեյ: Այն կունենա նաեւ անհաղորդալար լիցքավորում եւ դեմքի սքաներ:

 

*

*