Apple-ը կթողարկի iPhone-ի 3 նոր մոդելներ

Մինչ օրս թողարկվածների համեմատությամբ ամենամեծ էկրանով...
apple,-iPhone-8

Apple ընկերությունն այս տարվա վերջին կթողարկի iPhone-ի 3 նոր մոդելներ՝ մինչ օրս թողարկվածների համեմատությամբ ամենամեծ էկրանով՝ iPhone X-ի նորացված տարբերակը եւ առաջատար սմարթֆոնի բյուջետային տարբերակը:

Ինչպես փետրվարի 26-ին հայտնել Է Bloomberg գործակալությունը, սմարթֆոնները նորացված գործառական համակարգ կունենան՝ հնարավոր է՝ iOS 12-ով՝ Siri անձնական օգնականի ընդլայնված գործառույթներով: «Մեծ» սմարթֆոնը, որը ստացել է D33 նշանը, կունենա 6,5 դյույմ էկրան ամբողջ առջեւի պանելով եւ, հավանաբար, հանդերձված կլինի «առանձին էկրան» գործառույթով: Բացի դրանից, ինչպես եւ iPhon X մոդելում, «մեծ» սմարթֆոնում կօգտագործվի Face ID տեխնոլոգիան, որը թույլ Է տալիս անվտանգ արգելազերծել սմարթֆոնը:

iPhone X-ի բյուջետային տարբերակում կօգտավործվի A12 նորագույն պրոցեսորը: Գործակալության տվյալներով՝ քննարկվում Է «մեծ» սմարթֆոնի թողարկման հնարավորությունն այն տարբերակով, որն կապահովի 2 SIM-քարտերի գործածումը, սակայն դրա վերաբերյալ որոշում դեռեւս չի ընդունվել:

*

*