ԱՄՆ-ը ծրագրում է 3D տպիչով հրթիռ ստեղծել

3D տպիչը կարող է հրթիռի մասերը տպել 60 օրվա ընթացքում...
3d hrtir

Միացյալ Նահանգների Relativity ընկերությունը, որի կենտրոնակայանը գտնվում է Կալիֆոռնիայի նահանգի Լոս Անջելես քաղաքում, մտադիր է պատրաստել կրող հրթիռ, որի բոլոր մասերը կստեղծվեն 3D տպիչի միջոցով: Ինչպես ապրիլի 25-ին հայտնել Է Space.com ինտերնետ-պորտալը, Terran-1 երկաստիճան կրող հրթիռը պետք Է ցածր ուղեծիր դուրս բերի 1250 կիլոգրամ օգտակար բեռնվածք: Մեկ արձակման արժեքը կկազմի 10 միլիոն դոլար, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Ընկերության ներկայացուցիչների պնդմամբ՝ իրենց է պատկանում աշխարհում ամենամեծ 3D տպիչը՝ Stargate-ը, որը կարող է հրթիռի մասերը տպել 60 օրվա ընթացքում:

3D տպիչի օգտագործումը թույլ կտա կրող հրթիռը պատրաստել մոտավորապես հազար հանգույցից, մինչդեռ սովորական մեթոդներով կրող հրթիռ ստեղծելիս հանգույցների թիվը գերազանցում է 100 հազարը:

*

*