Ամերիկացի գիտնականները նշել են այն տարիքը, որից հետո վտանգավոր Է երեխաներ ունենալը

Հետազոտողները պարզել են, որ 50-ից բարձր տարիքի տղամարդկանց․․․
saxm

Ամերիկացի գիտնականները ուսումնասիրություն են կատարել ու պարզել, որ այն սաղմերը, որոնք ստացվում են մեծ տարիքի տղամարդկանց սերմնահեղուկից, ավելի դանդաղ են զարգանում, քան երիտասարդ զուգընկերներից առաջացած պտուղները: Այս մասին հայտնել է Daily Mail-ը՝ վկայակոչելով այն զեկույցը, որը ներկայացվել Է ԱՄՆ-ի Վերարտադրողական բժշկագիտության ընկերության խորհրդաժողովում:

Բոստոնի գիտական կենտրոնի հետազոտողները պարզել են, որ 50-ից բարձր տարիքի տղամարդկանց սերմնահեղուկի միջոցով ստացված սաղմերը 35 տոկոսով ավելի դանդաղ են զարգանում, քան մինչեւ 35 տարեկաններից ստացված սաղմերը: Ավագ տարիքի տղամարդկանցից ստացված սաղմը 4,3 տոկոսով ավելի ուշ է հասնում բլաստոցիստի փուլին, որից հետո տեղի է ունենում սաղմի ամրացումն արգանդի պատին:

Հեղինակները նման եզրակացությունների են հանգել՝ վերլուծելով այն տեսագրությունները, որոնցում պատկերված Է 3532 սաղմերի զարգացումը, որոնք վերցվել են 527 հետերոսեքսուալ զույգերից:

Weill Cornell Medicine բժշկական կենտրոնի գիտնականները պարզել են, որ տարիքի հետ տղամարդկանց սերմնահեղուկը կուտակում Է մուտացիաներ: Դա մեծացնում Է անառողջ սաղմի բեղմնավորման հավանականությունը:

*

*