Airbus-ը ներկայացրել Է խոշորագույն մարդատար ինքնաթիռի նոր տարբերակը

Նորացված ինքնաթիռները կարող են տեղափոխել մինչեւ 575 մարդ:
airbus380

Airbus ավիաշինական կոնցեռնը ներկայացրել Է A380 սերիական արտադրության՝ աշխարհում ամենամեծ մարդատար օդանավի նորացված տարբերակը:

A380plus օդանավի կառուցման համար կպահանջվեն 13 տոկոսով պակաս միջոցներ, իսկ թեւերի կառուցվածքում մտցվել են փոփոխություններ, որոնք թույլ են տալիս բարելավել օդանավի աերոդինամիկան եւ տնտեսել մինչեւ չորս տոկոս վառելիք:

Airbus-ի մամուլի ծառայությունը հիշեցրել Է, որ ստանդարտ համալրմամբ A380-ը տեղավորում Է 497 ուղեւորների: Նորացված ինքնաթիռները կարող են տեղափոխել մինչեւ 575 մարդ:

A380-ն ամենամեծ սերիական մարդատար ինքնաթիռն Է: Դրա բարձրությունը 24 մետր Է, երկարությունը՝ 73 մետր, թեւի բացվածքը՝ շուրջ 80 մետր: Օդանավը կարող Է առանց վայրԷջքի հաղթահարել ավելի քան 15 հազար կիլոմետր տարածություն:

*

*