Բելգիայում ալմաստների հարթեցման հեղափոխական տեխնոլոգիա են ստեղծել

Այն ավտոմատացնում է ալմաստների հարթեցման գործընթացը:
almast

Ալմաստների անտվերպենյան համաշխարհային կենտրոնը (AWDC) հունիսի 18-ին ներկայացրել է սարք, որը ավտոմատացնում եւ 10-20 անգամ արագացնում է ալմաստների հարթեցման գործընթացը:

«Այս հեղափոխական տեխնոլոգիան հիմնովին փոխում է ալմաստների ողորկման գործընթացը: Քարի մշակման գործընթացն այժմ կտեւի մոտավորապես մեկուկես ժամ՝ ձեռքով մշակման մի ամբողջ օրվա փոխարեն»,-«ՌԻԱ Նովոստիին» ասել է կենտրոնի տնօրեն Արի Էփշտեյնը: Նրա խոսքով՝ նոր տեխնոլոգիայի մշակման եւ FENIX անվանումով հարթեցման ավտոմատի ստեղծման համար AWDC-ին առընթեր գիտատեխնոլոգիական կենտրոնի փորձագետներից պահանջվել է 10 տարուց ավելի:

Մինչ այժմ Անտվերպենում, որը ալմաստի համաշխարհային առեւտրի խոշորագույն կենտրոնն է, ալմաստների հարթեցումը կատարվում էր ձեռքով եւ թանկ արժեցող գործընթաց էր: Առաջին FENIX ողորկման սարքերը ադամանդագործները կստանան արդեն այս տարվա սեպտեմբերին:

Անտվերպենով է անցնում աշխարհում արդյունահանվող բոլոր չմշակված ալմաստների մոտավորապես 80 տոկոսը եւ դրանցից պատրաստվող ադամանդների մոտավորապես 50 տոկոսը:

*

*