Նիկոլ Փաշինյանը եւ Աննա Հակոբյանը սելֆի են արել Սոֆյա ռոբոտի հետ

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ մոտեցել է Սոֆյա անունով ռոբոտին, հարցրել՝ կարող են արդյո՞ք նրա հետ լուսանկարվել
pashinyan-sofya-selfi

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի տնտեսական ֆորումի շրջանակում «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն այցի ընթացքում մի քանի բառ փոխանակեց արհեստական բանականությամբ օժտված Սոֆյա անունով ռոբոտի հետ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, մոտեցել է Սոֆյա անունով ռոբոտին, հարցրել՝ կարող են արդյո՞ք նրա հետ լուսանկարվել, ինչին Սոֆյայի պատասխանն է՝ իհարկե:

Սոֆյան կանացի արտաքինով մարդանման ռոբոտ է, որը մշակվել է հոնգկոնգյան Hanson Robotics կազմակերպության կողմից: Նա նախագծվել է այնպես, որ կարողանա ադապտացվել մարդկանց պահվածքին, ինչպես նաև աշխատել նրանց հետ: Սոֆյան ակտիվացվել է 2015թ. ապրիլին, օժտված է արհեստական բանականությամբ, կարողանում է շփվել մարդկանց հետ մարդկային լեզուներով, սովորել, հասկանալ մարդկանց հույզերը:

*

*