Սեղանի թենիսի ԶԼՄ-ների մրցաշարում «Երկիր մեդիան» երեք մրցանակային տեղ գրավեց

Մրցաշարին մասնակցեցին 16 լրատվամիջոցների 35 լրագրողներ: «Այս մրցաշարի համար մենք նշանաբան ենք որոշել. «Հայկական լրատվամիջոցները` հայ օլիմպիականներին»:
media-tenis

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի և «Առավոտ» օրաթերթի կազմակերպած 3-րդ մարզախաղերի շրջանակներում ԶԼՄ-ների ներկայացուցիչների միջև կայացավ սեղանի թենիսի մրցաշար:

Մրցաշարին մասնակցեցին 16 լրատվամիջոցների 35 լրագրողներ:

Այս մրցաշարն ընթացավ «Հայկական լրատվամիջոցները` հայ օլիմպիականներին» խորագրի ներքո:

«Այդ կերպ մենք ցանկանում ենք մեր զորակցությունը հայտնել Օլիմպիական խաղերի հայ մասնակիցներիին: Օրերս հանդես կգանք ուղերձով»,- ասաց «Առավոտ» օրաթերթի մարզական լրագրող, մրցաշարի կազմակերպիչ Աշոտ Հակոբյանը:

Սեղանի թենիսի  տղամարդկանց պայքարում հաղթեց Լևոն Բարթիկյանը («Արմենիա հեռուստաընկերություն»), երկրորդ տեղում Սամվել Ջինանյանն է («Երկիր Մեդիա»), իսկ եռյակը եզրափակեց Արման Դավթյանը («Արմենիա հեռուստաընկերություն»):

Կանանց պայքարում լավագույն արդյունք գրանցեց Մարինե Կարապետյանը (Էկոնոմիկայի նախարարության մամուլի քարտուղար), երկրորդ և երրորդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրեցին Սոնա Հակոբյանը (ազատ լրագրող) և Լիլիթ Գալստյանը («Երկիր Մեդիա» հեռուստատեսություն ):

Կազմակերպիչներն այս անգամ պարգևատրեցին նաև 4-րդ տեղ զբաղեցրած մասնակիցներին` Էդուարդ Քալանթարյանին («Արմենիա հեռուստաընկերություն») և Անահիտ Գիրգորյանին («Առավոտ» օրաթերթ):

Հաղթողներն ստացան դրամական պարգևներ:  Մարզախաղերում ընդգրկված է 4 մարզաձև` բոուլինգ, սեղանի թենիս, հրաձգություն, դարց:

Լուսանկարները ՀԱՕԿ-ի` այստեղ

*

*