Իբրահիմովիչը հաստատել է «ՊՍԺ»-ը լքելու լուրը

«Վաղն իմ վերջին խաղն է «ՊՍԺ»-ի Parc des Princes դաշտում: Ես եկել եմ թագավորի նման, գնում եմ, ինչպես լեգենդ»,- Twitter-ի իր էջում գրել է Իբրահիմովիչը:
zlatan-ibrahimovic

Շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը հաստատել է, որ ընթացիկ խաղաշրջանի ավարտին լքելու է «Պարի Սեն-Ժերմեն» ֆրանսիական ֆուտբոլային ակումբը:

Իբրահիմովիչը տեղափոխվել է «ՊՍԺ» 2012 թվականին: Փարիզեցիների հետ նրա պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչեւ այս տարվա հունիսի 30-ը:

Շաբաթ օրը «ՊՍԺ»-ն սեփական դաշտում հանդիպելու է «Նանտ» ակումբի հետ:

«Վաղն իմ վերջին խաղն է «ՊՍԺ»-ի Parc des Princes դաշտում: Ես եկել եմ թագավորի նման, գնում եմ, ինչպես լեգենդ»,- Twitter-ի իր էջում գրել է Իբրահիմովիչը:

*

*