Մեկնարկում է ըմբշամարտի աշխարհի առաջնությունը

Հայաստանի ներկայացուցիչներից Վալտեր Մարգարյանը 1/16 եզրափակչում կգոտեմարտի ադրբեջանցի Աբուբակր Աբակարովի հետ:
hungaria-ynmshamart-arajnutyun

Հունգարիայում մեկնարկում է ըմբշամարտի աշխարհի հերթական առաջնությունը:

Առաջնության մեկնարկում պայքարը կսկսեն ազատ ոճային ըմբիշները` Հայաստանի ներկայացուցիչներից Վալտեր Մարգարյանը 1/16 եզրափակչում կգոտեմարտի ադրբեջանցի Աբուբակր Աբակարովի հետ:

Հոկտեմբերի 20-28-ը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում կայանալու է ըմբշամարտի Աշխարհի առաջնությունը, որին Հայաստանը կներկայացնեն հետևյալ մարզիկները. 57 կգ Միհրան Ջաբուրյան, 65 կգ Վալոդյա Ֆրանգուլյան, 70 կգ Դավիթ Սաֆարյան, 74 կգ Վալտեր Մարգարյան, 79 կգ Գրիգոր Գրիգորյան, 97 կգ Գեորգի Կետոև: 57 կգ քաշային կարգում Հայաստանը պետք է ներկայացներ Գարիկ Բարսեղյանը, ով վնասվածքի պատճառով փոխարինվեց:

*

*