Ջուլֆալակյանը, Հարությունյանը և Ալեքսանյանը դարձան ըմբշամարտի Սասսարի մրցաշարի հաղթողներ

Իտալիայի Սասսարի քաղաքում անցկացվող Մաթեո Պելիցոնեի 35-րդ ավանդական հուշամրցաշարի հաղթողներ են դարձել...
ymbshamart

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի երեք անդամներ դարձան Իտալիայի Սասսարի քաղաքում անցկացվող Մաթեո Պելիցոնեի 35-րդ ավանդական հուշամրցաշարի հաղթողներ: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը:

Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանը (80 կգ) գերազանցեց բոլոր մրցակիցներին և դարձավ հաղթող:  Ջուլֆալակյանը հաղթել էր այս նույն մրցաշարում նաև նախորդ տարի:

Եվրոպական խաղերի արծաթե մեդալակիր Միհրան Հարությունյանն այս մրցաշարում հանդես էր գալիս 71 կգ քաշային կարգում և դարձել է ոսկե մեդալակիր:

98 կգ քաշային կարգում մրցաշարի չեմպիոն դարձավ աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Ալեքսանյանը:

Մաքսիմ Մանուկյանը (85 կգ) դարձավ մրցաշարի արծաթե մեդալակիր:

Մեկ Մեկնաբանություն
  • Ջուլֆալակյանը, Հարությունյանը և Ալեքսանյանը դարձան ըմբշամարտի Սասսարի մրցաշարի հաղթողներ — Armenian National Committee of America
    30 мая 2016 at 00:00

    […] Source: Yerkir Media Link: Ջուլֆալակյանը, Հարությունյանը և Ալեքսանյանը դարձան ըմ… […]

  • *

    *