Լևոն Ջուլֆալակյանն ամփոփել է ըմբշամարտի Հայաստանի առաջնության արդյունքները

Մասնակցել է 85 մարզիկ
levon-julfalakyan

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանն ամփոփել է ազգային առաջնության արդյունքները:

«Անցած տարվա համեմատ մասնակիցների քանակն ավելացել է: 2017 թվականին ազգային առաջնությանը մասնակցում էին 68 մարզիկ, այս տարի՝ 85: Անգամ այս դեպքում եմ ես դժգոհ: Մեր առաջնությունում ես ցանկանում եմ տեսնել 140-150 մասնակից, բայց որակով, այլ ոչ թե՝ պարզապես մասնակից: Ինձ շատ է մտահոգում որակը: Միշտ էլ եղել են թերություններ, որոնք աշխատանքի շնորհիվ շտկվել են: Երկար տարիներ է գլխավորում եմ հավաքականը և ամեն տարի հաջողվել է մեդալներ նվաճել, սակայն մեզ համար անհամեմատ ավելի հեշտ կլիներ հավաքականում աշխատել ավելի լավ պատրաստված, բարձրակարգ ըմբիշների հետ»,-ասել է Ջուլֆալակյանը։:

Ընդամենը մեկօրյա պայքարում հայտնի դարձան Հայաստանի չեմպիոնները: 55 կգ քաշային կարգում Հայաստանի չեմպիոն դարձավ Նորայր Հախոյանը, 60 կգ՝ Արմեն Մելիքյանը, 63 կգ՝ Սլավիկ Գալստյանը, 67 կգ՝ Կարեն Ասլանյանը, 72 կգ՝ Արման Բաղդասարյանը, 77 կգ՝ Կարապետ Չալյանը, 82 կգ՝ Էդուարդ Սարգսյանը, 87 կգ՝ Մաքսիմ Մանուկյանը, 97 կգ՝ Վաղինակ Մինասյանը, 130 կգ՝ Էդգար Խաչատրյանը:

*

*