Հայտնի է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմը

Աշխարհի առաջնությունը կանցկացվի օգոստոսի 21-26-ը Փարիզում:
YMBSHAMART

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Հաբեթնակ Կուրղինյանը հրապարակել է  աշխարհի առաջնություն մեկնող թիմի կազմը:

ՀԱՕԿ պաշտոնական էջի հաղորդմամբ՝  տարվա գլխավոր ստուգատեսին կմասնակցի հինգ ազատոճային:

Թիմում ընդգրկվել են Գարիկ Բարսեղյանը (57 կգ քաշային կարգ), Վոլոդյա Ֆրանգուլյանը (61 կգ), Գրիգոր Գրիգորյանը (74 կգ), Գեորգի Կետոեւը (97 կգ) եւ Լեւան Բերիանիձեն (125 կգ):

Աշխարհի առաջնությունը կկայանա օգոստոսի 21-26-ը Փարիզում:

*

*