Ալեքսանյանն ու Ամոյանը մեկնարկեցին հաղթանակուվ

Ռիգայում ընթացող Եվրոպայի առաջնության հունահռոմեական ոճի ըմբշամարտում...
roman-amoyan-artur-aleqsanyan
Լուսանկարը՝ panarmenian.net-ի

Ռիգայում ընթացող Եվրոպայի առաջնության հունահռոմեական ոճի ըմբշամարտի 98 քաշային կարգում պայքարի մեջ է մտել աշխարհի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը:

Աշխարհի գործող չեմպիոնը 1/8 եզրափակիչում 8:0 հաշվով հաղթել է ուկրաինացի ըմբիշ Դմիտրի Տիմչենկոյին:

Քառորդ եզրափակիչում Արթուր Ալեքսանյանի մրցակիցը կլինի Էլիս Գուրի (Բուլղարիա) — Դանիել Գաստեր (Ավստրիա) զույգի հաղթողը:

Հունահռոմեական ոճի 59 կգ քաշային կարգում պայքարի մեջ է մտել նաև Հայաստանի ներկայացուցիչ Ռոման Ամոյանը: Նա 1/8 եզրափակիչ փուլում 9:0 հաշվով պարտության է մատնել խորվաթ Իվան Լիզատովիչին:

Քառորդ եզրափակիչում Ամոյանի մրցակիցը կլինի Ապոստոլոս Մոնոուիլիդիս (Հունաստան) — Իրակլի Շավաձե (Վրաստան) զույգի հաղթողը:

*

*