Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի վարկանիշային աղյուսակում Արթուր Ալեքսանյանը 4-րդն է

Առաջին հորիզոնականում կուբացի Յասմանի Կաբրերան է
arthur-aleqsanyan

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան ներկայացրել է հունահռոմեական ոճի ըմբիշների թարմացրած վարկանիշները: Ռիո-2016-ի օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը 98 կգ քաշային կարգում նահանջել է մեկ աստիճանով եւ հայտնվել չորրորդ տեղում: Առաջին հորիզոնականում կուբացի Յասմանի Կաբրերան է։

Օլիմպիական փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը 66 կգ քաշայինների աղյուսակում 7-րդ տեղից նահանջել է 12-րդ տեղ: Հիշեցնենք, որ վնասվածքի պատճառով Հարությունյանը Օլիմպիական խաղերից հետո հանդես չի գալիս:

75 կգ քաշային կարգում Կարապետ Չալյանը 9-րդ, Արսեն Ջուլֆալակյանը՝ 14-րդ տեղում է:

 

*

*