Երևանի 2018թ. շախմատի պատանեկան առաջնության հաղթողները պարգեւներ ստացան

Տեղի է ունեցել Երևանի 2018թ. շախմատի պատանեկան առաջնության փակման հանդիսավոր արարողությունը։
shakhmat

Տեղի է ունեցել Երևանի 2018թ. շախմատի պատանեկան առաջնության փակման հանդիսավոր արարողությունը, որին ներկա են եղել Երևանի քաղաքապետ, Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Տարոն Մարգարյանը Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանի հետ։

Յոթ տարիքային խմբերով անցկացվող մրցաշարին այս տարի մասնակցել են 476 պատանիներ և աղջիկներ՝ նախորդ տարվա 229 մասնակցի փոխարեն:

Շախմատի 2018թ. Երևանի պատանեկան առաջնության մրցանակակիրներին գավաթներն ու մեդալները հանձնել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Առաջնության կազմակերպմանը մեծապես օժանդակելու, ինչպես նաև ամենաշատ թվով մասնակիցներ ու սաներ հայտավորելու համար էլ Հայաստանի շախմատի ակադեմիան, Հենրիկ Գասպարյանի անվան շախմատի օլիմպիական մարզադպրոցն ու մի շարք անձինք պարգևատրվել են Երևանի շախմատի ֆեդերացիայի պատվոգրերով ու շնորհակալագրերով:

Առաջնության արդյունքներով յուրաքանչյուր տարիքային խմբից համապատասխան թվով մասնակիցներ իրավունք ստացան մասնակցելու Հայաստանի պատանիների և աղջիկների 2018թ. առաջնության կիսաեզրափակիչ մրցաշարին:

*

*