Երևանի և Գյումրիի ռազմական կայազորների 300-ից ավելի զինվորականներ մասնակցել են դահուկասպորտի մրցավազքին

Մասնակիցները պետք է անցնեն 5 կմ տարածություն ազատ ոճով...
zinvorakanner-dahukavazq

Հայաստանում ՌԴ Հարավային ռազմական օկրուգի զինվորականները մասնակցում են դահուկասպորտի ընկերական մրցավազքին: Մրցույթն անցկացվում է Հայաստանի «Կամհուդ» լեռնային ուսումնամարզական համալիրում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ մասնակցում են Երևանի և Գյումրիի ռազմական կայազորներից  300-ից ավելի զինվորականներ:

Մրցույթին մարզիկների նախապատրաստվելու գործընթացում հաշվի են առնվել բարդ կլիմայական պայմանները` ցածր ջերմաստիճան, ուժեղ քամիներ` ծովից 1500 մետր բարձրության վրա: Ամսվա ընթացքում զինվորականներն ամեն օր կատարել են հատուկ վարժություններ:

Մրցույթի պայմանների համաձայն՝ մասնակիցները պետք է անցնեն 5 կմ տարածություն ազատ ոճով, այնուհետև մասնակցեն 4х1,5 կմ տարածությամբ անհատական և թիմային պայքարի:

Ընկերական մրցույթի արդյունքում, հաղթողների շրջանում կձևավորվի Կովկասում Հարավային ռազմական օկրուգի թիմ, որը կմասնակցի փետրվարին շրջանային դահուկային մրցաշարերին:

*

*