Հռիփսիմե Խուրշուդյանը պետք է վերադարձնի Օլիմպիական մեդալը

ՄՕԿ-ի բժշկական անձնակազմը վերահաստատել է որոշումը ու նշել, որ մարզուհին որակազրկվում է։
hripsime-khurshudyan

Միջազգային Օլիմպիական կոմիտեն հաստատել է այն 17 մարզիկների անունները, որոնք, նախնական տվյալներով, կասկածվում էին Լոնդոն-2012-ում արգելված նյութեր օգտագործելու մեջ: Այս մասին հայտնում է «Մեդիամաքսը»։

Այդ ցանկում է նաեւ ծանրամարտի +75 կգ քաշային կարգում բրոնզե մեդալ նվաճած Հռիփսիմե Խուրշուդյանը:

Նրա արյան մեջ հայտնաբերվել են տուրինաբոլ եւ ստանոզոլոլ արգելված նյութերը: ՄՕԿ-ի բժշկական անձնակազմը վերահաստատել է որոշումը ու նշել, որ մարզուհին որակազրկվում է, իսկ նրա բրոնզե մեդալը Հայաստանի Օլիմպիական կոմիտեն որքան հնարավոր է շուտ պետք է վերադարձնի:

Խուրշուդյանի մեծ սպորտ վերադառնալու հարցը պետք է որոշի ծանրամարտի միջազգային ֆեդերացիան:

 

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները