Վրացի ֆուտբոլիստը մահացել է խաղից առաջ անցկացվող նախավարժանքի ժամանակ

Ողբերգական իրադարձությամբ պայմանավորված` խաղը հետաձգվել է
maminashvili

Վրացական «Զուգդիդի» ֆուտբոլային ակումբի 31-ամյա դարպասապահ Շոթա Մամինաշվիլին մահացել է խաղից առաջ անցկացվող նախավարժանքի ժամանակ: Այս մասին հայտնում է «Интерфакс»-ը:

Դարպասապահը Վրաստանի առաջնության հերթական հանդիպման` «Վիտ Ջորջիայի» հետ խաղից առաջ կորցրել է գիտակցությունն ու տեղափոխվել հիվանդանոց, որտեղ սակայն, բժիշկները չեն կարողացել փրկել նրա կյանքը:

Ողբերգական իրադարձությամբ պայմանավորված` խաղը հետաձգվել է:

*

*