Վստահ չեմ, որ արժանի եմ հավակնել «Ոսկե գնդակի». Ալիսոն Բեքեր

Հուլիսի 7-ին բրազիլացիները եզրափակիչում կմրցեն Պերուի հավաքականի հետ։
alison-baker

Չեմպիոնների լիգայի գավաթակիր «Լիվերպուլի» եւ Բրազիլիայի հավաքականի դարպասապահ Ալիսոն Բեքերը խոսել է այս տարի «Ոսկե գնդակի» արժանանալու իր շանսերի մասին։

«Վստահ չեմ, որ արժանի եմ հավակնել այդ մրցանակին։ Կան շատ ավելի լավ խաղացողներ, որոնք ձգտում են ստանալ «Ոսկե գնդակը»։ Ես ընդամենը դարպասապահ եմ»,- Ալիսոն Բեքերի խոսքը մեջբերում է AS-ը։

Չեմպիոնների լիգայում, Անգլիայի Պրեմիեր լիգայում գերազանց խաղ ցուցադրած Ալիսոնը փայլում է նաեւ Բրազիլիայում ավարտին մոտեցող Ամերիկայի գավաթի խաղարկությունում։

Հուլիսի 7-ին բրազիլացիները եզրափակիչում կմրցեն Պերուի հավաքականի հետ։

*

*