Բռնցքամարտիկ Վլադիմիր Մարգարյանը հաղթանակով մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում

Վստահ հաղթանակ տոնեց Շոտլանդիան ներկայացնող Ստեֆեն Նյուվնսիի նկատմամբ։
vladimir-margaryan-brncqamart

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամ, 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի մասնակից Վլադիմիր Մարգարյանը հաղթանակով մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում։

Ուկրաինայի Խարկով քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնող 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանն իր մեկնարկային մենամարտում վստահ հաղթանակ տոնեց Շոտլանդիան ներկայացնող Ստեֆեն Նյուվնսիի նկատմամբ և դուրս եկավ 1/8 եզրափակիչ: Քիչ անց ռինգ դուրս կգա 91 կգ քաշային Նարեկ Մանասյանը, ով կմրցի թուրք Ակսին Բուրակի հետ:

*

*