Արթուր Վանեցյանը հրաժարական է ներկայացրել

ՀՖՖ գործկոմի նիստից հետո լրագրողների հետ զրույցում գործկոմի անդամ Ռուբեն Ռուբինյանը նշեց․․․
artur-vanecyan

Արթուր Վանեցյանը հրաժարական է տվել  Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից:

Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեցին Վանեցյանը և ՀՖՖ գործկոմի անդամները: «Իտալիայի դեմ խաղում կրած պարտության պատասխանատվությունն ինչ-որ մեկը պետք է վերցներ իր վրա: Ես չեմ առաջադրվելու հաջորդ ընտրություններում: Մենք Գործկոմի հետ միասին որոշել ենք հեռանալ»,-ասել է Վանեցյանը:

Գործկոմի անդամ Ռուբեն Ռուբինյանը փաստեց, որ Վանեցյանի հրաժարականը եղել է միայն ՀՖՖ նախագահի որոշումը: «Վանեցյանը և Գործոկոմը իրենց հրաժարականով նոր ընթացք կտան ֆուտբոլում բարեփոխումներին»,-ասել է Ռուբինյանը:

Հիշեցնենք, որ Վանեցյանը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի  նախագահ էր ընտրվել 17-րդ արտահերթ համաժողովի ժամանակ՝  2018-ի սեպտեմբերի 22-ին։

Դեկտեմբերի 23-ին կանցկացվի ՀՖՖ գործկոմի հերթական նիստը, որի ընթացքում կընտրվեն ՀՖՖ նոր նախագահ և գործկոմի անդամներ:

*

*