23:07 - 15.06.2019
624 Դիտում
Լեհաստանում ավարտվել է ֆուտբոլի մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնությունը։ Եզրափակիչ խաղում Ուկրաինայի հավաքականը 3:1 հաշվով առավելության է հասել Հարավային Կորեայի իր հասակակիցների ընտրանու նկատմամբ: Այս մասին տեղեկացնում է Armsport-ը:
Ուկրաինայի Մ20 հավաքականը պատմության մեջ առաջին անգամ հռչակվել է աշխարհի չեմպիոն։ Նախկինում այս ընտրանին մրցաշարում չէր կարողացել հաղթահարել անգամ 1/8 եզրափակչի արգելքը։