ՈՒԵՖԱ-ի որոշումը՝ «Շիրակ» ֆուտբոլային ակումբի գործով — Երկիր Մեդիա

ՈՒԵՖԱ-ի որոշումը՝ «Շիրակ» ֆուտբոլային ակումբի գործով

ՈՒԵՖԱ-ի բողոքարկման մարմինը դադարեցրել է կարգապահական վարույթը
uefa

Ֆուտբոլի եվրոպական միությունը` ՈՒԵՖԱ-ն, որոշում է կայացրել «Շիրակ» ակումբի հետ կապված հարցի շուրջ:

Այս մասին տեղեկացնում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից:

«Շիրակ» ՖԱ գործով ՈւԵՖԱ-ն ս/թ մայիսի 18-ին հարուցել էր կարգապահական վարույթ: ՀՖՖ-ն ստացել է այդ գործով ՈՒԵՖԱ-ի բողոքարկման մարմնի 2018 թ. հունիսի 5-ի որոշումը:

Որոշման համաձայն (30-32-րդ կետեր)` ՈՒԵՖԱ-ի բողոքարկման մարմինը գործում առկա ապացույցների հիման վրա հաստատված է համարել, որ «Շիրակ» ՖԱ-ն իր պաշտոնյայի միջոցով ներգրավված է եղել ազգային առաջնության խաղի ելքի վրա ազդելու մեջ:

Հաստատված համարելով նշված հանգամանքները` ՈՒԵՖԱ-ի բողոքարկման մարմինը, այնուամենայնիվ, դադարեցրել է կարգապահական վարույթը, քանի որ «Շիրակ» ՖԱ-ն մինչև վարույթի ավարտը` 2018 թ. մայիսի 25-ին ՈՒԵՖԱ-ին ուղղված դիմումով կամավոր հրաժարվել է 2018/19 թթ. ակումբային մրցաշարերի մասնակցությունից:

ՈՒԵՖԱ-ն ընդգծել է, որ նման պայմաններում էական չէ` ակումբի որակազրկումը կլինի Բողոքարկման մարմնի որոշմամբ, թե ակումբի կամավոր որոշմամբ, քանի որ երկու դեպքում էլ հետևանքը նույնն է:

*

*