Հայաստանի երկու բռնցքամարտիկները ոսկե մեդալներ են նվաճել Թուրքիայում

Ստամբուլում ընթացող միջազգային խոշոր մրցաշարում...
brncqamart-artur-hovhannisyan2 (1)

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի երկու ներկայացուցիչները հաղթանակ են տոնել Թուրքիայի միջազգային մրցաշարում:

Ստամբուլում ընթացող միջազգային խոշոր մրցաշարում Հայաստանը ներկայացնող 52 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը եզրափակիչ մենամարտում հաղթեց թուրք բռնցքամարտիկին ու նվաճեց ոսկե մեդալ:  Եզրափակչում իր մրցակցին գերազանցեց նաև 91 կգ քաշային Նարեկ Մանասյանը:

Ավելի վաղ բրոնզե մեդալ էր նվաճել Հայաստանի հավաքականի անդամ, 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի մասնակից, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն Հովհաննես Բաչկովը:

*

*