Սկանդալ Ռուսաստանի եւ Թուրքիայի վոլեյբոլիստուհիների խաղի ժամանակ. ռուսները ցնցված են թուրք մարզչի պահվածքից

Ռուսաստանի եւ Թուրքիայի վոլեյբոլիստուհիների միջեւ Ստամբուլում մարտի 30-ին տեղի ունեցած խաղը սկանդալային ընթացք է ստացել։
voleybol-rusastan-turqia-erkrpagu

Ռուսաստանի եւ Թուրքիայի վոլեյբոլիստուհիների միջեւ Ստամբուլում մարտի 30-ին տեղի ունեցած խաղը սկանդալային ընթացք է ունեցել։

Վոլեյբոլի կանանց եվրոպական կոնֆեդերացիայի եզրափակիչ՝ «Գալաթասարայ» — «Դինամո» առաջին հանդիպման ժամանակ թուրք երկրպագուներն աղբ են նետել ռուսական թիմի խաղացողների վրա, իսկ ստամբուլյան թիմի գլխավոր մարզիչը միջնամատ է ցույց տվել «Դինամոյի» վոլեյբոլիստնետրին:

Ըստ ռուսական որոշ լրատվամիջոցների, վոլեյբոլյան խաղին ներկա են եղել «Գալաթասարայ» ֆուտբոլային ակումբի երկրպագուները, որոնց շարքերում շատ են ազգայնականները, իսկ Եվրոպայում նրանք հայտնի են ոչ ադեկվատ պահվածքով:

Այս դեպքի հետ կապված Վոլեյբոլի ռուսաստանի ֆեդերացիան մտադիր է բողոք հղել Եվրոպական կոնֆեդերացիայի կարգապահական կոմիտեին:

Ապրիլի 2-ին Կրասնադարում տեղի կունենա թիմերի պատասխան հանդիպումը:

*

*