Ծանրորդ Վարազդատ Լալայանը դարձել է աշխարհի չեմպիոն

Վարազդատը նաև հրում վարժությունում է նվաճել փոքր ոսկե մեդալ
varazdat-lalayan2

Ֆիջիում ավարտվեց Ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը: Ամենավերջինը մրցահարթակ են դուրս եկել գերծանրքաշային մարզիկները և փայլուն ելույթ է ունեցել հայ ծանրորդ Վարազդատ Լալայանը:

Նրա 6 մոտեցումներից 5-ը եղել են արդյունավետ:

Ի վերջո, 419 կգ (192+227) արդյունքով Վարազդատը դարձել է աշխարհի չեմպիոն: Վարազդատը հրում վարժությունում է նվաճել փոքր ոսկե մեդալ, իսկ պոկում վարժությունում արժանացել փոքր արծաթե մեդալի:

2-րդ և 3-րդ տեղերը՝  418 կգ և 396 կգ արդյունքներով գրավել են իրանցի մարզիկները՝ Ալի Դավուիդին և Ալիռեզա Յուսեֆին:

*

*