Ծանրամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը լավագույնն է Եվրոպայում

Մեր թիմը նվաճել է 8 ոսկե մեդալ։
tsanranart-havaqakan-m23

Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց երիտասարդական հավաքականը լավագույնն է Եվրոպայի առաջնության թիմային պայքարում:

Ալբանիայի Դուրրերս քաղաքում Հայաստանի Մ23 տարեկանների թիմը նվաճել է 8 ոսկե մեդալ՝ դառնալով թիմային հաշվարկով առաջինը Եվրոպայի առաջնությունում:  Երիտասարդ ծանրորդները նվաճել են նաև մեկական արծաթե և բրոնզե մեդալներ:

Հայաստանի կանանց մինչև 20 տարեկանների թիմը ևս առաջինն է թիմային հաշվարկում, որտեղ հայ ծանրորդները նվաճել են  6 ոսկե մեդալ:

*

*