Տիգրան Բարսեղյանի ֆանտաստիկ գոլը խաղադաշտի գրեթե կենտրոնից (տեսանյութ)

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի՝ միանգամից երկու ֆուտբոլիստ եվրոպական առաջնություններում դարձել են գեղեցիկ գոլերի հեղինակ։
tigran-barseghyan

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի՝ միանգամից երկու ֆուտբոլիստ եվրոպական առաջնություններում դարձել են գեղեցիկ գոլերի հեղինակ։ Անգլիայի Պրեմիեր լիգայի 32-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվելիս 3:0 հաշվով հաղթել է «Սանդերլենդին»։ Երկրորդ գոլը սուր անկյունից խփել է Հայաստանի հավաքականի ավագ Հենրիկ Մխիթարյանը։

Իսկ Մակեդոնիայի առաջնության 26-րդ տուրում «Վարդարի» եւ Հայաստանի հավաքականի  ֆուտբոլիստ Տիգրան Բարսեղյանն առաջին կեսի վերջնամասում՝ 44-րդ րոպեին, աչքի է ընկել ֆանտաստիկ գոլով՝ գնդակը մրցակցի դարպասն ուղարկելով գրեթե խաղադաշտի կենտրոնից:

Պատրաստեց՝

Ռազմիկ Հովհաննիսյանը

*

*