Գնդակով մրցավարի աչքին հարվածելու համար թենիսիստը որակազրկվեց (տեսանյութ)

Մեծ Բրիտանիայի հավաքականի անդամներն այսպիսով դուրս են եկան Դեւիսի գավաթի 1/4 եզրափակիչ:

Մեծ Բրիտանիայի հավաքականի անդամներն այսպիսով դուրս են եկան Դեւիսի գավաթի 1/4 եզրափակիչ, 1/8-րդ եզրափակիչում հաղթանակ տանելով Կանադայի հավաքականին։

Չորս հանդիպումներից հետո թիմային հաշիվը 2:2 էր, եւ ամեն ինչ պետք է վճռվեր հինգերորդ խաղի արդյունքով։ Մրցակիցներն էին բրիտանացի թենիսիստ Քայլ Էդմունդը և կանադացի Դենիս Շապովալովը։ Այս մասին հայտնում է rsport.ru-ն։

Երրորդ սեթի ընթացքում, երբ հաշիվը հավասար էր՝ 1:1, բրիտանացին խլեց մրցակցի մատուցումը, ինչն այնքան է բարկացրել Շապովալովին, որ վերջինս թենիսի ռակետով ուժեղ հարվածեց գնդակին, որն ուղիղ հարվածեց մրցավարի աչքին։ Կանադացուն գրանցվեց տեխնիկական պարտություն:

 

*

*