«Սպիտակ արջը»` Եվրոպայի առաջնություն բրոնզե մեդալակիր

Ալեքսանյանը հաղթեց 5:0 հաշվով:
artur-aleqsanyan

Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը դարձավ Եվրոպայի առաջնություն բրոնզե մեդալակիր:

Սերբական Նովի Սադ քաղաքում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 98 կգ քաշային կարգի բրոնզե մեդալի համար պայքարում Ալեքսանյանը երեկ ուշ երեկոյան մրցեց ուկրաինացի Դմիտրի Տիմչենկոյի հետ: Ալեքսանյանը հաղթեց 5:0 հաշվով:

Ալեքսանյանն աշխարհի կրկնակի (2014, 2015), Եվրոպայի (2012, 2013, 2014) և 2016 թվականի ամառային Օլիմպիական խաղերի չեմպիոն է:

*

*