«Շիրակ»-ը հաղթեց առաջատարին

Առաջնության 11-րդ տուրի մյուս խաղերը կկայանան հոկտեմբերի 20-ին և 21-ին:
shirak-ararat1

Հայաստանի ֆուտբոլի առաջնության բարձրագույն խմբի հերթական տուրում «Շիրակ»-ը սեփական հարկի տակ հյուրընկալեց առաջատար «Արարատ»-ին:

Գյումրու քաղաքային մարզադաշտում կայացած խաղում «Շիրակ»-ը առավելության հասավ Կոնեի և Մուրադյանի գոլերի շնորհիվ` 2:1: «Արարատ»-ից միակ գնդակը խփեց Ժունիորը:

Նախօրեին «Նոա»-ն 3:1 հաշվով հաղթեց «Երևան»-ին:

Առաջնության 11-րդ տուրի մյուս խաղերը կկայանան հոկտեմբերի 20-ին և 21-ին:

*

*