Աբրահամ Խաշմանյանն անվայել պահվածքի համար որակազրկվել է 10 խաղով

Կայացել է Հայաստանի Ֆուտոբոլի Ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի հերթական նիստը
shirak-alashkert

Կայացել է Հայաստանի Ֆուտոբոլի Ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի հերթական նիստը, որի ժամանակ անդրադարձ է կատարվել Բարձրագույն խմբի առաջնության «Շիրակ»-«Ալաշկերտ» խաղից հետո տեղի ունեցած միջադեպին

:Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը, մրցակցի մարզչին հարվածելու համար որոշում է կայացվել «Շիրակի» ադմինիստրատոր Սուրեն Սիմոնյանին որակազրկել 5 խաղով: «Շիրակը» տուգանվել է 300 հազար դրամով:

Գյումրեցիները մեկ տնային խաղ կանցկացնեն առանց հանդիսատեսի: Իսկ Հայաստանի չեմպիոնի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանն անվայել պահվածքի համար որակազրկվել է 10 խաղով, ակումբն էլ տուգանվել է 200 հազար դրամով:

*

*