19:11 - 04.10.2018
1260 Դիտում
Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականը 43-րդ Օլիմպիադայի նախավերջին` 10-րդ տուրում, պարտություն կրեց:
Այս տուրում տղամարդկանց թիմը մրցում էր ԱՄՆ ընտրանու հետ: Հայաստանի ընտրանու կազմում իրենց պարտիաները ոչ-ոքի ավարտեցին Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը: Պարտություն կրեց Հրանտ Մելքումյանը. Հայաստան-ԱՄՆ՝ 1,5-2,5:
Բաթումիում ընթացող Օլիմպիադան կավարտվի հոկտեմբերի 11-ին:
Հայաստանի տղամարդկանց հավաքականը այլևս չունի լավագույն եռյակում հայտնվելու հնարավորություն:
Իսկ կանանց հավաքականը ոչ ոքի ավարտեց հանդիպումը Ադրբեջանի հավաքականի հետ։