Շախմատի Հայաստանի հավաքականներն ավարտեցին իրենց ելույթներն Օլիմպիադայում

Շախմատի Հայաստանի տղամարդկանց թիմը ոչ-ոքի արդյունքով ավարտում է ելույթները 43-րդ Օլիմպիադայում:
kin-shaxmat

Շախմատի Հայաստանի տղամարդկանց թիմը ոչ-ոքի արդյունքով ավարտում է ելույթները 43-րդ Օլիմպիադայում:

Հայաստանի ընտրանին վերջին տուրում խաղում էր Գերմանիայի հավաքականի հետ: Բոլոր պարտիաները գրոսմայստերներն ավարտեցին ոչ-ոքի արդյունքով: Հայաստան-Գերմանիա 2:2:

Հայաստանի տղամարդկանց հավաքականը շանսեր չունի մեդալների համար պայքարելու:

Շախմատի կանանց թիմն էլ պարտություն կրեց 43-րդ Օլիմպիադայի վերջին 11-րդ տուրում, որտեղ Հայաստանի թիմը մրցում էր Վրաստանի առաջին թիմի հետ: Ընտրանու կազմում պարտություն կրեցին Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը: Միավորը մրցակիցների հետ կիսեցին Աննա Սարգսյանը և Սիրանուշ Ղուկասյաը: Հայաստան-Վրաստան 1:3:

Հայաստանի կանանց ընտրանին այս պարտության պատճառով չի հայտնվի լավագույն եռյակում:

 

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները