Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականը կիսում է 2-5-րդ տեղերը Եվրոպայի առաջնությունում

Կանանց հավաքականը Վրաստանի թիմին պարտվել է...
shaxmat

Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականը Եվրոպայի թիմային առաջնութան 5-րդ տուրում ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունգարիայի հավաքականի հետ եւ կիսում է 2-5-րդ տեղերը: Արշակ Պետրոսյանի սաները ունեն 8 միավոր և առաջատարից հետ են մնում մեկ միավորով: 9 միավորով աղյուսակը գլխավորում է Խորվաթիայի ընտրանին: 8-ական միավոր ունեն Հունգարիայի, Ռուսաստանի և Լեհաստանի թիմերը:

Կանանց հավաքականը Վրաստանի թիմին պարտվել է 0:4 հաշվով և նահանջել մրցաշարային աղյուսակում: Թիմն ունի 6 միավոր և 13-րդ տեղում է:

Նոյեմբերի 2-ին Եվրոպայի թիմային առաջնությունում հանգստի օր է:

*

*