Մեկնարկում են շախմատի Հայաստանի առաջնությունները

Մրցաշարերում առաջին տեղ զբաղեցրած շախմատիստները կընդգրկվեն Հայաստանի հավաքականների կազմերում։
shaxmat

Հունվարի 11-ին Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը տեղի կունենա Շախմատի Հայաստանի առաջնությունների բացման հանդիսավոր արարողությունը։

Հայաստանի չեմպիոնի կոչման համար կպայքարեն Ռոբերտ Հովհաննիսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Զավեն Անդրիասյանը, Արման Փաշիկյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Մանուէլ Պետրոսյանը, Արամ Հակոբյանը, Տիգրան Հարությունյանը եւ Շանթ Սարգսյանը:

Կանանց Հայաստանի առաջնությանը կմասնակցեն Մարիա Կուրսովան, Սիրանուշ Ղուկասյանը, Մարիա Գեւորգյանը, Աննա Խաչատրյանը, Սուսաննա Գաբոյանը, Մարիամ Ավետիսյանը, Մարիամ Մկրտչյանը, Արփինե Գրիգորյանը, Աստղիկ Հակոբյանը, Անահիտ Մկրտչյանը: 

Մրցաշարերում առաջին տեղ զբաղեցրած շախմատիստները կընդգրկվեն Հայաստանի հավաքականների կազմերում։

Հայաստանի գործող չեմպիոնն է Հայկ Մարտիրոսյանը, իսկ կանանց Հայաստանի նախորդ առաջնությունում հաղթել էր Մարիա Կուրսովան:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները